-
27.11.2020|
00:17
2020 թ. նոյեմբերին ապրած յուրաքանչյուր նոր օրը մեր ազգային ցավի ու խայտառակության նոր բաժին է։ Դա Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ «ժողովրդական կառավարության» գլխավոր «նվաճումն» է։ Նա մինչև վերջ է հասցնում այն, ինչը նրա «ուսուցիչ» ու «կնքահայր» Տեր-Պետրոսյանին թույլ չտվեցին անել 1997-98 թթ.։
-
27.11.2020|
00:12
Ներքաղաքական դաշտում այնպիսի տպավորություն է‚ թե ընդդիմությունն ու իշխանությունը զուգահեռ աշխարհներում են գործում։ Ընդդիմությունը հանրահավաքներ է անում‚ ճանապարհներ փակում‚ հացադուլներ իրականացնում՝ պնդելով‚ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի հանցանք է գործել ժողովրդի ու պետության հանդեպ‚ որ նման դավաճանության պարագայում հնարավոր չէ այլևս պաշտոնավարել։
-
26.11.2020|
22:14
Հայաստանում անիշխանություն է: Ադրբեջանցիները մտել են Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի՝ Սոթքի ոսկու հանքի տարածք․ Նիկոլի խոսնակը հերքում է, ՊՆ-ն հերքում է, հետո հաստատում, թե՝ վայ, մոռացել էինք, դրա կեսն էլ ա ադրբեջանցիներինը։
-
26.11.2020|
22:07
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործող հայտարարությունում փոփոխություններ անելու և տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր օգտագործելու Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար՝ հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը:
-
26.11.2020|
22:04
Մեզ են հասնում լուրեր, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին, տեղեկացնում է ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
26.11.2020|
22:02
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել Ռուսաստանի գործողություններն ու դերը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում:
-
26.11.2020|
22:00
ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե հակառակորդը մուտք է գործել Սոթքի հանք։ «Սոթքի հանք մտնելու ու աշխատակիցներից ինչ-որ բան պահանջելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»՝ ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
-
26.11.2020|
21:59
Ֆրանսիացի պաշտոնյաների և դիվանագետների խոսքով՝ դեկտեմբերին Փարիզը ԵՄ շրջանակներում ակտիվորեն քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը։
-
26.11.2020|
21:57
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը քննարկել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ հաղորդել է թուրքական պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
-
26.11.2020|
14:37
Զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներն ընթանում են Հադրութի շրջանի Տող համայնքի տարածքում, Ասկերանի վերին ենթաշրջանում, մասնավորապես՝ Սղնախ համայնքում, Շուշիի շրջանի Քարին տակ ուղղությամբ, Մարտակերտի շրջանի Մատաղիս-Թալիշ ուղղություններում և Քաշաթաղի շրջաններում՝ տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։